Ոչ պարբերական դաշտանը կարող է վկայել ձվարանների քաղցկեղի մասին

16:45   14 ապրիլի, 2014

Գիտնականները հայտնաբերել են, որ ոչ պարբերական դաշտանային ցիկլ ունեցող կանայք (ցիկլերի միջեւ 5 շաբաթից ավելի), կարող են ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ ունենալ:

20 տարեկանում ոչ պարբերական դաշտան ունեցող կանայք 2 անգամ ավելի շատ են ենթակա ձվարանների քաղցկեղից մահվան վտանգին 60 տարեկանում, քան պարբերական դաշտան ունեցող կանայք, հաղորդում է Fox News-ը:

«Նոր արդյունքները կարող են օգնել վաղ ախտորոշմանը եւ հնարավոր է, կարող են բերել ձվարանների քաղցկեղի կանխարգելման նոր մարտավարության»,- ասել է Քալիֆորնիա նահանգի Բերքլիի հանրային առողջապահության ինստիտուտի մանկական առողջության հետազոտական կենտրոնի տնօրեն Բարբարա Կոնը, որը ներկայացնում էր հետազոտության արդյունքները Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի նիստին:



© NEWS.am Medicine