Ոտքերի վերքերը մեծ վտանգ են ներկայացնում դիաբետիկների համար

22:19   14 ապրիլի, 2014

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտքի վրայի մեկ վերքը կարող է բերել ուրիշների առաջացման, եւ նույնիսկ աննշան քերծվածքները կարող են հանգեցնել լուրջ խոցերի առաջացման վտանգի, ցույց է տվել հոլանդացի գիտնականների նոր հետազոտությունը.

Հոլանդացի մասնագետները համարում են, որ այս դեպքում լավագույն պաշտպանությունը նույնիսկ փոքր քերծվածքների մանրակրկիտ բուժումն է եւ ոտքերի պաշտպանությունը վնասվածքներից եւ վնասումներից հատուկ կոշիկներով, հաղորդում է Newmax Health-ը:

Դիաբետով մարդկանց մոտ նյարդերի վնասման՝ միելոպաթիայի պատճառով հաճախ թմրում են ոտքերը: Այդ իսկ պատճառով դիաբետիկները չգիտակցելով հաճախ վնասում են ոտքերը եւ փոքր վերքեր ստանում, որոնք բարգավաճելով մեծ խոցեր են դառնում՝ բերելով վարակման եւ մեռուկացման (գանգրենա):

ԱՄՆ-ում դիաբետով 26 միլիոն հիվանդ կա: Յուրաքանչյուր տարի նրանցից 65700-ը ոտնաթաթի անդամահատում են կատարում:

Նախորդող հետազոտությունները ցույց են տվել, որ դիաբետիկների ոտքերի վրա առկա վերքերը բերում են ուրիշ վերքերի առաջացման:

Հետազոտության ավագ հեղինակ Սիկկո Բասը՝ Ամստերդամի համալսարանի ակադեմիական բժշկական կենտրոնից, եւ իր գործընկերները վերլուծել են շաքարային դիաբետով եւ ոտքերի նյարդերի վնասմամբ հիվանդների համար հատուկ կոշիկների փորձարկումից ստացված տվյալները:

Նրանք հետազոտել են տվյալ պահից 18 ամիս առաջ (կամ ավելի շուտ) ոտքերին վերքեր ունեցած 171 մասնակիցների, այնուհետեւ յուրաքանչյուր մասնակցի մոտ ստուգել են նոր քերծվածքների եւ վերքերի առկայութունը: Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցների կոշիկների վրա առկա տվիչները ցույց են տվել, թե որքան հաճախ են մասնակիցները կոշիկ կրել եւ քանի քայլ են նրանք կատարել:

Հետազոտման ժամանակահատվածում 71 մասնակիցների մոտ ոտքերին վերքեր են առաջացել, որից 41-ը անհայտ պատճառներով, գրում են Բասը եվ իր գործընկերները Diabetic Care ամսագրում: Անհայտ պատճառով վերքեր ունեցող հիվանդների մեջ հետազոտության սկզբում աննշան քերծվածքներ ունեցող մասնակիցները 9 անգամ ավելի շատ են ենթակա եղել նոր վերքերի առաջացմանը: Եվ ավելին, հաճախ վերքերն առաջացել են նույն տեղում, որտեղ քերծվածքներ են առկա եղել:

Ոտքերին ճնշման կետեր ունեցող հատուկ կոշիկներ կրող հիվանդների մոտ նոր վերքերի առաջացման վտանգը 57%-ով ավելի ցածր է եղել:

«Միելոպաթիան հսկայական խնդիր է, այն հանգիստ եւ անցավ է լինում նույնիսկ գանգրենայի դեպքում»,- ասում է Արիզոնա նահանգի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Դեվիդ Արմսթրոնգը:



© NEWS.am Medicine