Տղամարդու ուղեղում քարեր են գտել

19:27   17 ապրիլի, 2014

Ուժեղ գլխացավերից տառապող բրազիլացու ուղեղում քարեր են գտել: Նա տեսողության հետ խնդիրներ է ունեցել, սակայն բժիշկներին է դիմել ախտանիշների ի հայտ գալուց 10 տարի հետո միայն:

Համաձայն New England Journal of Medicine գիտական ամսագրում հրապարակված հոդվածի, բժիշկները նրա ուղեղում քարանման գոյացություններ են գտել՝ բաղկացած կալցիումից: Այս քարերի առաջացումը ցելիակիայի բարդության հետեւանք է: Այն առաջանում է որոշ սննդամթերքով բարակ աղու էպիթելի թավիկների վնասման պատճառով, որոնք պարունակում են որոշակի սպիտակուցներ՝ գլյուտեն եւ նմանատիպ հացահատիկային սպիտակուցներ:

Բացի այդ տղամարդու մոտ սիդերոպենիա են հայտնաբերել՝ արյան պլազմայում երկաթի ցածր պարունակություն:

Բժիշկները տղամարդու համար հատուկ դիետա են մշակել, որը ըստ նրանց կարծիքի պետք է նպաստի եթե ոչ լրիվ, ապա գոնե մասնակի ապաքինմանը:

 

 



© NEWS.am Medicine