Պատվաստանյութ քաղցկեղի դեմ

20:07   18 ապրիլի, 2014

Հետազոտողները հաղորդում են բուժման մեթոդի ստեղծման մեջ առաջընթացի մասին, որը մի գեղեցիկ օր կկարողանա ամրապնդել մեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարի համար:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բուժումն անվտանգ է: Սակայն նրանք չեն ապացուցում որ բուժումն օգնում է, եւ հատկապես որ հիվանդներին է այն օգնում, հաղորդում է Newmax Health-ը:

Բուժումը կոչվում է քաղցկեղի դեմ պատվաստում: Համաձայն ապրիլի 16-ին Science Translational Medicine ամսագրում հրապարակված հետազոտության տվյալների՝ այն ուղղված է դեպի իմունային համակարգի այսպես կոչված «դենդրիտային» բջիջները:

«Դենդրիտային բջիջները մեր իմունային համակարգի ժամապահներն են»,- ասել է Celldex Therapeutics ընկերության ավագ գիտական աշխատակից, հետազոտության համահեղինակ Թիբոր Կելերը, ով ֆինանասավորել է հետազոտությունը: Նրանք զգում են զավթիչներին օրգանիզմում եւ իմունային համակարգի մյուս մասերին զգուշացնում են այն մասին, թե ինչպես պայքարել դրանց դեմ, բացատրել է Կելերը:

«Ներկայումս մենք պլանավորում ենք մեր պատվաստանյութի հավելյալ հետազոտություններ՝ կենտրոնացնելով ուշադրությունը իմունոթերապիայի այլ մեթոդների հետ զուգակցմանը, որոնք կարող են բերել զգալի կլինիկական առավելությունների»,- ասել է Կելերը:



© NEWS.am Medicine