Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են ցողունային բջիջները

21:52   18 ապրիլի, 2014

Երկարամյա փորձերից հետո ամերիկացի գիտնականները կարողացել են կլոնավորել չափահաս մարդկանց բջիջները: Այս բացահայտման շնորհիվ գիտնականները կկարողանան հիվանդների ախտահարված կամ հիվանդ բջիջների համար առողջ փոխարինողներ ստեղծել:

Ինչպես գրում է Time ամսագիրը, ամերիկյան Advanced Cell Technology կենսատեխնոլոգիական ընկերության մասնագետներին՝ բժիշկ Ռոբերտ Լանզայի գլխավորությամբ, հաջողվել է 35 եւ 75 տարեկան 2 չափահաս մարդկանց հյուսվածքներից ցողունային բջիջներ ստանալ:

Կորիզի տեղափոխում կոչվող պրոցեսը ենթադրում է դոնորից ԴՆԹ-ի վերցնելը՝ հետագա ներդրմամբ սեփական ԴՆԹ-ից զուրկ ձվաբջիջ: Արդյունքում դրանք միասնական ամբողջություն են կազմում եւ սկսում են կիսվել: Այդյունքում ստացված ցողունային բջիջները գիտնականները վերցնում են եւ շարունակում աճեցնել լաբորատորիայում:

Նախքան այս գիտնականներին հաջողվել էր կլոնավորել միայն սաղմից կամ նորածիններից վերցված ցողունային բջիջներ:



© NEWS.am Medicine