Տարեց հասակում ապաթիան վկայում է գլխուղեղային խանգարումների մասին

12:56   19 ապրիլի, 2014

Ամերիկացի գիտնականները հաստատել են, որ ապաթիայով տառապող տարեց մարդիկ, ամանայն հավանականությամբ, ունեն գլխուղեղի ավելի փոքր ծավալ, քան մարդիկ, ովքեր գտնվում են բնականոն հոգեբանական վիճակում: Հետազոտության արդյունքները հրապարակված են Neurology ամսագրում:

Տվյալ ոլորտում նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տարեց հասակում դեպրեսիան կապված է գլխուղեղի սպիտակ եւ գորշ նյութի ախտահարման հետ: Եվ ավելին, ճանաչողական խանգարումներով եւ Ալցհեյմերի հիավանդությամբ մարդկանց մոտ ապաթիան կապված է եղել գլխուղեղի ճակատային բլթում մահացած բջիջների քանակի ավելացման ինչպես նաեւ ատրոֆիայի՝ գլխուղեղի չափսերի փոքրացման հետ:

Իրենց նոր աշխատության մեջ ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի մասնագետները որոշել են ստուգել ապաթիայի եւ գլխուղեղի դեստրուկտիվ փոփոխությունների միջեւ հնարավոր կապը առանց դեպրեսիայի եւ դեմենցիայի մարդկանց մոտ:

Հետազոտությանը մասնակցել են առանց դեմանցիայի 4354 մարդիկ, որոնց միջին տարիքը կազմեկ է 76 տարեկան: Բոլոր հիվանդները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) են անցել, ինչպես նաեւ հետազոտողները գնահատել են նրանց մոտ ապաթիայի մակարդակը մոդիֆիկացված գերիատրիկ (ծերունական) դեպրեսիայի սանդղակի միջոցով (GDS-15):

Արդյունքում հայտնաբերվել է, որ ապաթիայով մարդկանց մոտ գորշ նյութի ծավալը 1,4%-ով, իսկ սպիտակ նյութինը 1,6%-ով ավելի է, քան առանց նշված ախտանիշների մարդկանց մոտ:

«Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ գլխուղեղի գորշ նյութում հիշողության կորստի ձեւով դրսեւորվող փոփոխությունները նման են այն նրանց, որոնք դրսեւորվում են ապաթիկ վիճակում գտնվող մարդկանց մոտ»,- բացատրում է աշխատության առաջատար հեղինակ բժիշկ Լենոր Լաուները (Lenore Launer):



© NEWS.am Medicine