Դաշտանադադարի շրջանում երկարատեւ արյունահոսությունները չպետք է անհանգստություն առաջացնեն

15:01   19 ապրիլի, 2014

Բժիշկները պնդում են, որ դաշտանադադարի շրջանում երկարատեւ եւ առատ արյունահոսությունը բավականին տարածված երեւույթ է:

«Կանանց մեծամասնության համար 30-ից հետո դաշտանային ցիկլերը բավականին կանխատեսելի են: 40-ից հետո՝ դաշտանադադարի մոտեցմամբ, դաշտանային ցիկլերի բնույթը կարող է կտրուկ փոխվել»,- ասել է հետազոտության հեղինակ Սիոբան Հարլոուն՝ Միչիգանի համալսարանից, հաղորդում է WebMD.com-ը:

«Այս կտրուկ փոփոխությունները կարող են անհանգստություն առաջացնել, եւ հաճախ կանանց թվում է, որ ինչ-որ բան այն չէ»,- ավելացրել է նա:

Երբ կնոջ ձվարանները դադարում են էստրոգեն եւ պրոգեստերոն հորմոններ արտազատել, նա մտնում է դաշտանադադարի շրջան, որը կարող է տեւել 2-10 տարի, ասում են հետազոտողները: Դաշտանադադարը հիմնականում 45-ից հետո է սկսվում:

Հետազոտողները 42-52 տարեկան 1300 ամերիկուհիների մոտ հարցում են կատարել: Պարզվել է, որ նրանց 91%-ի մոտ 10 եւ ավելի օրերի ընքացքում երկարատեւ արյունահոսություններ են եղել, 88%-ի մոտ դաշտանային արտադրություն է եղել 6 եւ ավելի օրերի ընթացքում, իսկ ¾-ից ավելին ծանր արյունահոսություններ է ունեցել 3 օրից ավելի:

Համաձայն BJOG: An International Journal of Obstetrics and Gynaecology ամսագրում հրապարակված հետազոտության՝ կանանց 1/3-ից ավելին 6-ամսյա ժամանակահատվածի ընթացքում 3 անգամ 10 եւ ավելի օր տեւողությամբ երկարատեւ արյունահոսություններ է ունենում:

Հետազոտություններին մասնակցել են 3 ռասայի կանայք՝ սեւամորթ, սպիտակամորթ եւ ասիական (դեղնամորթ): Նախկինում հետազոտությունները հիմնականում անց են կացվել սպիտակամորթ կանանց մոտ:

 



© NEWS.am Medicine