Հակաբիոտիկները ճարպակալման են բերում

19:12   19 ապրիլի, 2014

Գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկներով երկարատեւ բուժվող մարդիկ ավելի են հակված ավելորդ քաշ հավաքելու:

Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ հակաբիոտիկները զգալիորեն փոխում են աղիքային բակտերաների կազմը եւ հավասարակշռությունը, ինչը նախորդող հետազոտություններն արդեն կապել են ճարպակալման եւ դիետայի հետ, հաղորդում է Newsmax Health-ը:

Հետազոտությունը, որը ղեկավարել է Դիդյե Ռաուլը՝ Ֆրանսիայի Մարսելի համալսարանից, հիմնված է եղել 48 հիվանդների հարցման վրա, որոնց երկար ժամանակ բուժել են դոքսիցիկլինով եւ հիդրօքսիքլորինով բակտերիալ վարակից, որը հայտնի է որպես Q տենդ: Բուժման 18 ամիսների ընթացքում հիվանդների ¼-ը 3-15կգ քաշ է հավաքել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գիրության հակումով մարդկանց անհրաժեշտ է հակաբիոտիկներով բուժման ընթացքում կալորիաների քիչ պարունակությամբ դիետա նշանակել, ասում են փորձագետները:



© NEWS.am Medicine