Հինայով դաջվածքի պատճառով տղաները այրվածքներ են ստացել (ֆոտո)

19:09   21 ապրիլի, 2014

Լիամ եւ Օուեն Գրոուս եղբայրները իրենց մեջքերին հինայով ժամանակավոր դաջվածքներ են կատարել: Ավելի ուշ պարզվել է, որ առաջին հայացքից «անմեղ» դաջվածքները տղաների մաշկին ուժեղ այրվածքներ են առաջացրել:

Հինայով ժամանակավոր դաջվածքները Բրիտանացի եղբայրներին կատարել էին Եգիպտոսում,

անցած հանգստյան օրերին: 16-ամյա Լիամը ցանկացել էր ամբողջ մեջքին վիշապի դաջվածք ունենալ, իսկ 14-ամյա Օուենը մեջքի վերին հատվածում ոչ մեծ զարդանկար: Տղաների մորը՝ Էլիսոնին այս միտքը չէր հիացրել, բայց նա, վերջիվերջո, թույլատրել էր երեխաներին դաջվածքներ կատարել։ Չէ որ դրանք ժամանակավոր էին եւ անվնաս հինայով էին կատարվում:

Սակայն պարզվեց, որ հինան իրականում այդքան էլ անվտանգ չէ, որքան կարծում էին: Սկզբից տղաների դաջվածքները սկսեցին ուժեղ քոր գալ՝ նրանք նույնիսկ ստիպված էին դպրոցից հեռանալ: Հետո պարզվեց, որ սովորական բնական հինայի փոխարեն դաջվածք կատարողը օգտագործել է չափազանց ուժեղ սեւ հինա, որը երեխաների մաշկին ուժեղ այրվածքներ է առաջացրել: Այժմ ավագ Գրոուսի ամբողջ մեջքին վիշապի տեսքով սպի է, իսկ կրտսերի թիակներից վերեւ զարդանախշ է: Կանցնեն այդ սպիները երբեւէ թե ոչ, անհայտ է:



© NEWS.am Medicine