Euromonitor հետազոտական ընկերության տվյալներով ԱՄՆ-ում այսօր տարեկան 2մլրդ դոլարի մայոնեզ են օգտագործում, ինչը նշանակում է, որ մայոնեզը գերազանցել է կետչուպը որպես № 1 համեմունք: Այդպիսի քանակությամբ մայոնեզի օգտագործումը կարող է խնդրահարույց լինել առողջության համար, նշում է health.usnews.com-ը: Իսկ ինչո՞վ այն փոխարինել: Ու նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե մայոնեզն ինչո՞վ է այդքան վատ:
Մայոնեզը հագեցած է ճարպով, կալորիաներով եւ աղով: Մեկ թեյի գդալը պարունակում է 94 կալորիա, 10 գրամ ճարպ եւ 0 գրամ սպիտակուց, բջջանյութ, վիտամին A, վիտամին C, երկաթ եւ կալցիում:
Յուղազրկված հունական յոգուրտ
Հունական յոդուրտը գերսննդարար եւ ունիվերսալ սննդամթերք է: Մեկ ճաշի գդալը ապահովում է մոտ 8 կալորիա եւ 1,5 գրամ սպիտակուց եւ կալցիում:
Զեյթունի ձեթ
Զեյթունի ձեթը հայտնի է սրտանոթային համակարգի վրա իր առողջ ազդեցությամբ, ինչպես նաեւ մոնոչհագեցած ճարպաթթուների պարունակությամբ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Սակայն պետք է օգտագործել զգուշությամբ, կարելի է ավելորդ կալորիաներ հավաքել:
Հումուս
Այս հայտնի միջերկրածովյան ուտեստը պատրաստում են քերած սիսեռով, զեյթունի ձեթով, թահինով, սխտորով եւ կիտրոնի հյութով: Հումուսի մեկ ճաշի գդալը պարունակում է 25 կալորիա, 1 գրամ բջջանյութ եւ 1 գրամ սպիտակուց:
Մանանեխ
1 ճաշի գդալ մանանեխը պարունակում է ընդամենը 10 կալորիա, որը շատ քիչ է, առանց ճարպի, բոլոր հնարավոր բույրերով: Մեղրային մանանեխը 2 անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան դեղինը կամ շագանակագույնը: Եվ անկախ այն բանից, թե որ տեսակն եք դուք ընտրել, ուշադրություն դարձրեք աղի պարունակությանը, հատկապես եթե դուք անալի դիետա եք պահպանում:
Յուղազրկված կաթնաշոռ
Կաթնաշոռն աղի է, թեթեւ եւ քսուքանման, ինչը նրան դարձնում է նման մայոնեզին, սակայն ավելի առողջ: Մեկ ճաշի գդալը պարունակում է 18 կալորիա, 2,5 գր. սպիտակուց եւ չի պարունակում խոլեստերին:
Խյուս ավոկադոյից
Պարունակում է մայոնեզի կալորիաների մեկ քառորդը, ինչպես նաեւ զգալի քանակությամբ մոնոչհագեցած ճարպ, բջջանյութ, վիտամին C եւ ֆոլաթթու:
Պեստո
Այն պատրաստում են ռեհանից եւ զեյթունի ձեթից, եւ պեստո սոուսը շատ հարուստ է վիտամիններով, հանքային աղերով եւ հակաօքսիդանտներով: Մեկ թեյի գդալը պարունակում է 45 կալորիա, ինչպես նաեւ զգալի քանակությամբ A եւ C վիտամիններ, կալցիում եւ երկաթ:
Նուշի յուղ
Ճիշտ է մեկ ճաշի գդալ նուշի յուղը պարունակում է այնքան կալորիա, որքան նույն քանակությամբ մայոնեզը, սակայն այն նաեւ հարուստ է սպիտակուցով (3-4 գրամ), բջջանյութով (1,5 գրամ) եւ E վիտամինով:
Նայոնեզ
Մայոնեզի այս վեգանական փոխարինողը սոյայից պարունակում է կիսով չափ ավելի քիչ ճարպեր եւ կալորիաներ քան սովորական մայոնեզը: Բացի այդ նայոնեզը պարունակում է B13 վիտամին եւ առողջ օմեգա-3 ճարպաթթուներ:
Միջերկրածովյան սփրեդներ
Tzatziki (յոգուրտ եւ վարունգ), baba Ghanoush (տապակած սմբուկ) եւ զեյթունի Տապենադան (կտրատված զեյթուն) պարունակում են սպիտակուցներ եւ օմեգա-3 ճարպաթթուներ, ինչպես նաեւ կալցիում, կալիում, երկաթ, մագնեզիում եւ ցինկ: