Թղթադրամները հազարավոր մանրէներ են պարունակում

16:24   22 ապրիլի, 2014

Թղթադրամների վրա մանրէների ռեկորդային քանակություն է հայտնաբերվել: Նյու-Յորքյան համալսարանի գիտնականները հայտարարել են, որ փողը հարյուրավոր տեսակի տարբեր բակտերիաների տարածման հիանալի միջոց է, քանի որ թղթադրամներն անմիջապես ձեռքից-ձեռք են փոխանցվում:

Dirty Money նախագծի շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են դոլարանոց թղթադրամների վրա առկա միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն: Մեկ դոլար արժողությամբ թղթադրամի վրա պարունակվել է բակտերիաների մոտ 3000 տեսակ: Այս թիվը բազմաթիվ անգամներ գերազանցում է նախորդ հետազոտությունների ցուցանիշները: Գիտնականները կարողացել են տարբերակել վարակների միայն 20%-ը:

Ամենաշատը եղել է կորյակներ առաջացնող միկրոօրգանիզմների քանակությունը: Մնացածը կապված են եղել ստամոքսի խոցային հիվանդության, թոքաբորբի, սննդային թունավորումների եւ ստաֆիլոկոկային վարակների հետ: Հայտնաբերված բակտերիաներից մի քանիսը կայուն են եղել հակաբիոտիկների հանդեպ:

Թղթադրամները հանդիսանում են աշխարհում ամենաշատ փոխանցվող իրերից մեկը: Գիտնականները վաղուց են անհանգստացած այն բանով, որ փողը կարող է վարակի աղբյուր դառնալ: Կենտրոնական բանկերը եւ կառավարական գանձապահական կազմակերպություններն որպես կանոն ավելի շատ անհանգստացած են թղթադրամների կեղծման դժվարության եւ երկարակեցության հարցով, քան նրանց մանրէաբանական ցուցանիշների:

ԱՄՆ դոլարները տպագրվում են նյութի վրա, որի մեջ մտնում է մոտ 21 ամիս պիտանելիության ժամկետով բամբակա-վուշային խառնուրդ:



© NEWS.am Medicine