Քնային զարկերակի արգելակումը կարող է բերել հիշողության հետ խնդիրների

13:52   23 ապրիլի, 2014

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պարանոցի մակարդակին քնային զարկերակի արգելակումը մեծացնում է հիշողության եւ մտածողության խանգարումների խնդիրների հավանականությունը: Հետազոտողներն ասում են, որ նման հիվանդներին ավելի մանրակրկիտ բուժում է անհրաժեշտ, հաղորդում է WebMD-ն:

Հետազոտողներն ուսումնասիրել են քնային զարկերակի առանց ախտանիշների նեղացմամբ կամ ստենոզով 67 մարդկանց վիճակը: Հետազոտությանը նաեւ մասնակցել են 60 մարդիկ, ովքեր քնային զարկերակի խցանման վտանգ են ունեցել՝ դիաբետ, բարձր արյան ճնշում, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ եւ սրտի իշեմիկ հիվանդություն:

Հետազոտողները փորձարկել են մասնակիցների մտածելու ունակությունը՝ ուսումնասիրելով տեղեկատվության մշակելու արագությունը, ուսուցումը, հիշողությունը, որոշումների ընդունումը եւ լեզվական կարողությունները:

Քնային զարկերակի արգելակմամբ (խցանմամբ) հիվանդները շատ ավելի վատ են հաղթահարել մտածողության թեստերը: Նրանք նաեւ քիչ միավորներ են հավաքել ուսուցման եվ հիշողության թեստերից: Լեզվական կարողությունները նույն են եղել երկու խմբերում էլ:



© NEWS.am Medicine