Ինչ վնաս կարող է հասցնել օրգանիզմին քնի անբավարարությունը (ինֆոգրաֆիկա)

16:04   23 ապրիլի, 2014

Գիտնականները հայտնաբերել են, որ եթե շաբաթվա ընթացքում օրական 6 ժամից պակաս քնել, ապա կարելի է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ձեռք բերել: Քնի անբավարարությունը կարող է նույնիսկ ազդել ձեր գեների վրա, հաղորդում է Policymic.com-ը Huffington Post-ին հղումով:

Իրեն լավ զգալու համար մարդուն օրական անհրաժեշտ է քնել 7-9 ժամ: Իսկ ավելի քիչ քնողների մոտ ոչ միայն աչքերն են կարմրում, այլեւ կարող են սկսվել շատ ավելի լուրջ խնդիրներ՝ օրինակ ինֆարկտ կամ ինսուլտ:

Քնի անբավարարությունը կարող է բերել ավտոմոբիլային վթարների, թուլացնել մտավոր եւ սեռական կարողությունները, բերել հիշողության վատացման եւ նպաստել դեպրեսիայի առաջացմանը եւ քաշի ավելացմանը: 2005թ.-ին 32-ից 49 տարեկան 10 000 չափահասների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7 ժամից քիչ քնողները նկատելիորեն ավելի շատ են տառապում ճարպակալումից:

Հիվանդություների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները մեծահասակների եւ երեխաների համար խորհուրդ են տալիս քնի հետեւյալ գրաֆիկը.

Sleep

Ահա մի հետաքրքիր ինֆոգրաֆիկ այն մասին, թե ինչպես է քնի պակասը ազդում Ձեր առողջության վրա.



© NEWS.am Medicine