Քրոնիկական բորբոքումներն ավելացնում են շագանակագեղձի քաղցկեղի վտանգը

19:33   23 ապրիլի, 2014

Քրոնիկական բորբոքումը՝ օրգանիզմի բնական պատասխան ռեակցիան օտարածին մասնիկների հանդեպ, կարող է բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, հաղորդում է Fox News-ը՝ Counsel & Heal-ին հղումով:

Սովորաբար բորբոքումը դա իմունային համակարգի առողջ ռեակցիան է հարուցիչների հանդեպ: Սակայն օտարածին մասնիկների բացակայության պայմաններում երկարատեւ բորբոքումները կարող են վնասել առողջությանը:

Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ հետազոտողները 400 տղամարդկանցից կազմված խմբում վերլուծել են քրոնիկական բորբոքման եւ շագանակագեղձի քաղցկեղի վտանգի միջեւ փոխադարձ կապը: Նրանք հետազոտել են մասնակիցների բիոպսիայի արդյունքները եւ շագանակագեղձի առանձնահատուկ անտիգենի (PSA) մակարդակը` օրգանիզմում շագանակագեղձի քաղցկեղի առկայության ուժեղ ցուցիչ:

Տղամարդկանց հյուսվածքների նմուշներում իմունային բջիջների տարածվածության հիման վրա հետազոտողները նաեւ չափել են մասնակիցների մոտ բորբոքման աստիճանը: Բորբոքման բարձր ցուցանիշներ են ունեցել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց 86,2%-ը, իսկ առանց քաղցկեղի տղամարդկանց ընդամենը 78,2%-ը:

 

 



© NEWS.am Medicine