Որոշ հիվանդություններ կարելի է բուժել հիվանդների ԴՆԹ-ն «խմբագրելով»

20:45   23 ապրիլի, 2014

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները ԴՆԹ-ն փոփոխելու ճանապարհով բուժել են լաբորատոր մկներին գենետիկական հիվանդությունից՝ ճշգրիտ քրոոմոսոմային փոփոխություններ կատարելու տեխնոլոգիայով, հաղորդում է NewsmaxHealth-ը՝ The Independent-ին հղումով:

Լաբորատոր մկները բուժվել են ժառանգական գենետիկական հիվանդությունից այն բանից հետո, երբ հետազոտողները նրանց գենետիկական այբբուբենում «մեկ տառ» են փոխել, որը մուտացված է եղել եւ կարեւոր դեր է խաղում լյարդի նյութափոխանակության մեջ: Գիտնականները հույս ունեն նույն փորձը կրկնել նաեւ մարդկանց մոտ, քանի որ նույն գենում նմանատիպ մուտացիան մարդկային լյարդի հիվանդություն է առաջացնում:

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները օգնագործել են Crispr կոչվող տեխնոլոգիան, որը նրանց թույլ է տալիս քրոմոսոմի որոշակի հատվածում ԴՆԹ-ի փոփոխություն կատարել: Տեխնոլոգիան  առաջին անգամ հայտնաբերվել է 1987 թվականին որպես պաշտպանական միջոց, որն օգտագործում են բակտերիաները վիրուսների դեմ, հաղորդում է թերթը:

Երկու տարի առաջ հետազոտողները ցույց են տվել, որ այս մեթոդը Cas9 ֆերմենտի հետ համակցված կարելի է օգտագործել մարդկային գենոմը փոխելու նպատակով:

 



© NEWS.am Medicine