Կարո՞ղ են որոշ սննդամթերքներ իջեցնել քաղցկեղի վտանգը

10:47   24 ապրիլի, 2014

Առոջապահության ոլորտում քրոնիկական բորբոքումը մոդայիկ բառ է դարձել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոնիկական բորբոքումը կարող է բազմաթիվ լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ՝ սկսած սրտից, մինչեւ քաղցկեղային ուռուցքներ: Ըստ առողջության ազգային ինստիտուտի տվյալների գոյություն ունի կապ՝ երկարատեւ բորբոքման եւ քաղցկեղի հանգեցնող դիսպլազիայի կամ բջիջների անկանոն աճի միջեւ: Գոյություն ունեն քրոնիկական բորբոքմանը նպաստող բազմաթիվ գործոններ, ներառյալ՝ թունավոր նյութերը, սթրեսը, գենետիկական նախատրամադրվածությունը, ֆիզիկական վարժությունների եւ դիետայի բացակայությունը, հաղորդում է Fox News-ը:

Բազմաթիվ մարդիկ քրոնիկական երկարատեւ բորբոքման առաջացման հնարավորությունն իջեցնելու նպատակով ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) են ընդունում: Ըստ Մայո կլինիկայի տվյալների՝ ՈՍՀԲԴ-երը քաղցկեղի կանխարգելման նպատակով օգտագործելու ոլորտում հետազոտություններ են կատարվում: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ՈՍՀԲԴ-երը ավելի շատ վնաս կարող են առաջացնել, քան օգուտ տալ՝ որոշ ընդհանուր կողմնակի ազդեցություններ ներառում են փորկապություն, այրոց եւ գլխացավեր: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ՈՍՀԲԴ-երը կարող են այնպիսի բարդություններ առաջացնել, ինչպիսիք են, ստամոքսի, կերակրափողի եւ 12-մատնյա աղու խոցերը, արնահոսությունները եւ թափածակումը: Քրոնիկական բորբոքման առաջացման հավանականությունն իջեցնելու շատ ավելի անվտանգ մեթոդ է սննդակարգից հնարավոր բորբոքման բերող սննդամթերքի բացառումը եւ հակաբորբոքային մթերքներով հարուստ դիետան:

Բորբոքման կողմնակի արդյունքներից մեկն է հանդիսանում օրգանիզմում C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակի բարձրացումը: 2005թ.-ի հետազոտությունները ցույց են տվել, որ մագնեզիումի ցածր քանակներ օգտագործող մարդիկ կարող են հակված լինել C-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակների: Դժբախտաբար ամերիկացիների մեծամասնությունը  խորհուրդ տրվածից ավելի քիչ քանակությամբ է մագնեզիում օգտագործում:

Օմեգա-3 ճարպաթթուները՝ հայտնի նաեւ որպես անփոխարինելի ճարպաթթուներ, կարեւոր դեր են խաղում բորբոքման թուլացման եւ քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգի մեջ՝ ներառյալ քաղցկեղը: Վայրի ճարպոտ ձկները՝ սաղմոնաձուկը, ծովատառեխը եւ սարդինաները հադիսանում են օմեգա-3-ի լավագույն աղբյուրներից եւ շաբաթական 2 անգամ պետք է ներառվեն սննդակարգ: Գյուղական ձուն եւ տավարի միսը նույնպես օմեգա-3-ի հիանալի աղբյուր են: Խիստ բուսակերների համար օմեգա-3-ի անգերազանցելի աղբյուրներ են կտավատի թարմ աղացած սերմերը, կտավատի ձեթը, հունական ընկույզները, չիայի սերմերը եւ ջրիմուռները:

Բացի այդ աշխատեք հնարավորինս խուսափել շաքարի մեծ պարունակությամբ սննդամթերքից, ինչպես նաեւ թունանյութերից եւ պեստիցիդներից, ինչպես ուտելիքում, այնպես էլ առօրյա մթերքներում:



© NEWS.am Medicine