Վերականգնված սեռական օրգանով տղամարդը հայր է դարձել (ֆոտո)

11:24   25 ապրիլի, 2014

Երեսնամյա Մայք Մուրը (Mike Moore) դեռ մի քանի տարի առաջ երբեւէ երեխաներ ունենալու հույս չուներ: Սակայն վերջերս նա դարձավ վերականգնված առնանդամով աշխարհում առաջին տղամարդը, ով հայր է դարձել:

Դեռեւս յոթնամյա հասակում Մայքին թլփատում էին կատարել, ինչից հետո նրա մոտ վտանգավոր բորբոքում է սկսվել, եւ բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա առնանդամի մեծ մասը: Դրանից հետո Մայքը առնանդամի վերականգնման երեք անհաջող պլաստիկ վիրահատություններ է տարել: 2007թ.-ին նա դիմել է բժիշկ Գորդոն Լիին (Gordon Lee)՝ Ստենֆորդից, ով ֆալոպլաստիկայի համար օգտագործում էր ոչ թե ձեռքի, այլ ազդրի հյուսվածքները:

Ի տարբերություն նախորդ վիրահատությունների, այս մեկը բարեհաջող է անցել՝ ի շնորհիվ բժշկի Մայքը ձեռք է բերել գործող սեռական օրգան: 4 տարի անց նա ծանոթացել է իր կնոջ հետ, իսկ 6 ամիս առաջ ծնվել է նրանց տղա Մեմֆիսը:

Մի քանի օր առաջ Մայքը եվ նրա ընտանիքը նորից եկել էին Ստենֆորդ բժշկին տեսնելու եւ նրան շնորհակալություն հայտնելու:

«Որքանով ես գիտեմ, նա վերականգնված առնանդամով աշխարհում առաջին մարդն է, ով հայր է դարձել», - ասել է բժիշկ Լին NBC-ին տված հարցազրույցում:

Ի դեպ, սա բժիշկ Լիի երկրորդ նմանատիպ վիրահատությունն էր, սակայն նա հարյուրավոր պլաստիկ վրահատություններ է կատարել:

Տեսանյութում կարելի է դիտել Մայքի եւ պլաստիկ վիրաբույժի հանդիպման մասին պատմող NBC հաղորդումը:

Mike Moore



© NEWS.am Medicine