Տղամարդը թունավորվել էր դեղորայքի չարաշահումից

10:55   26 ապրիլի, 2014

24-ամյա տղամարդը հիվանդանոցում էր հայտնվել՝ դեղորայքային թունավորմամբ։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Արմենիա բժշկական կենտրոնից, Երեւանի Ղարիբջանյան փողոցի բնակիչ Ա. Ա.-ն գիշերը լավ քնելու նպատակով խմել էր ասկոֆեն եւ դիմեդրոլ, սակայն մի քիչ չարաշահել էր եւ գերդոզավորմամբ պայմանավորված դեղորայքային թունավորումով դիմել հիվանդանոց՝ ապրիլի 24-ի երեկոյան ժամը 21.15։

Հիմա տղամարդն արդեն լավ է իրեն զգում եւ դուրս է գրվել հիվանդանոցից։ Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս զգույշ լինել դեղորայքի ինքնուրույն օգտագործման ժամանակ, նույնիսկ եթե այն առաջին հայացքից բոլորովին անվտանգ է թվում։



© NEWS.am Medicine