Պենիցիլինի նկատմամբ ալերգիան կարող է նպաստել սուպերինֆեկցիաների զարգացմանը

13:09   2 հուլիսի, 2018

Պենիցիլինի նկատմամբ ալերգիան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան կարծում ենք. այն կարող է նպաստել սուպերինֆեկցիաների զարգացմանը, որոնք առաջացնում են հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ բակտերիաները: Այս մասին նշված է The BMJ ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հիվանդների գրեթե 10 տոկոսն իրենց բժիշկներին հայտնում են պենիցիլինի նկատմամբ ալերգիայի առկայության մասն: Այնուամենայնիվ, 90 տոկոս դեպքերում այդպիսի մարդկանց հնարավոր է բուժել պենիցլինային շարքի հակաբիոտիկներով:

Massachusetts General Hospital-ի մասնագետները փոխկապվածություն են հայտնաբերել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի եւ մեթիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի ու Clostridium difficile բակտերիաների առաջացրած ինֆեկցիաների զարգացման միջեւ: Պենիցիլինի նկատմամբ ալերգիայով հիվանդների մոտ առաջացած ինֆեկցիաները բուժելիս բժիշկները ստիպված են օգտագործել ազդեցության լայն սպեկտրով դեղամիջոցներ, ինչն իր հերթին որոշ ախտածին միկրոօրգանիզմների մոտ հակաբիոտիկների հանդեպ ռեզիստենտություն է առաջացնում:

Գիտնականները պարզել են, որ պենիցիլինի նկատմամբ ալերգիան 69 տոկոսով մեծացնում է այն հիվանդությունների զարգացման վտանգը, որոնք առաջացնում է մեթիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկը: Դրանից բացի, 26 տոկոսով մեծացնում է ինֆեկցիաների առաջացման հավանականությունը որոնք հարուցել է Clostridium difficile բակտերիան:

Հետազոտողները նշում են, որ բժիշկները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն պոնիցիլինային շարքի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիայի ախտորոշմամբ հիվանդներին:



© NEWS.am Medicine