Գիտնականներն առաջարկել են քաղցկեղային ուռուցքի աճի արագության գնահատման նոր մոտեցում

09:29   4 դեկտեմբերի, 2018

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականներն առաջարկում են քաղցկեղային բջիջները կշռել ուռուցքի աճի արագությունը գնահատելու համար: Նրանց խոսքով՝ բջիջների զանգվածը եւ աճի արագությունը չափելով մինչեւ ՌՆԹ սեքվենիրացումը, կարելի է հասկանալ, թե բուժումը որքանով արդյունավետ կլինի:

Փորձագետները դեղերի հանդեպ ռեակցիան ստուգել են բազմակի միելոմայով հիվանդների օրինակով: Հիվանդների բջիջները մշակել են տարբեր դեղերով, որից հետո գիտնականները գնահատել են դրանց աճի արագությունը: Պարզվել է, որ այս ցուցանիշը կապված էր դեղամիջոցների հանդեպ զգայունության հետ: Հավելվել էր նաեւ ՌՆԹ անալիզը:

Այնուհետեւ գնահատվել են գլիոբլաստոմայով հիվանդների բջիջները: Բջիջները մշակել են MDM2 ինհիբիտորով (կանգնեցնում է ուռուցքի ձեւավորումը, կլինիկական փորձարկումների փուլում է), իսկ 16 ժամ անց գնահատել են աճի արագությունը եւ վերծանել ՌՆԹ-ն: Գիտնականներն այսպես պարզել են, որ բջիջները բուժմանը չեն արձագանքել:

ՌՆԹ սեքվենիրացումը ցույց է տվել, որ զգայուն բջիջներում գեները, որոնք անհրաժեշտ են ծրագրավորվող բջջային մահվան համար, ակտիվացվել են: Եվ այս գեները կարող են լինել հրաշալի թերապեւտիկ թիրախ:



© NEWS.am Medicine