Խոլեստերինի դեմ դեղերը մեծացնում են դիաբետի զարգացման հավանականությունը

09:37   26 հունիսի, 2019

Խոլեստերինի դեմ դեղերը մեծացնում են դիաբետի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրահանգում են կատարել Օհայոյի համալսարանի մասնագետները՝ վերլուծելով ավելի քան 7 հազար բժշկական փաստաթղթեր: Հետազոտության ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել այն պացիենտներին, որոնց 4 տարվա ընթացքում նշանակվել են խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների ավելի քան 30 հաբեր:

EurekAlert!-ը հայտնում է, որ տվյալների վերլուծությունը կատարվել է այնպիսի գործոններ հաշվի առնելով, ինչպես, մասնավորապես, սեռը, տարիքը, էթնիկ պատկանելությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, ինչպես նաեւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Պարզվել է, որ ստատիններ ընդունող պացիենտների շրջանում առկա էր գլիկիրացված հեմոգլոբինի բարձր մակարդակ: Ընդ որում՝ նրանք, ովքեր խոլեստերինի բարձր մակարդակի դեմ բուժում էին ստանում 24 ամսից ավելի, շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը կրկնակի բարձր էր:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ստացած արդյունքները բժիշկները պետք է ի գիտություն ընդունեն դիաբետի կանխարգելման եւ ստատիններ ընդունող պացիենտների տեղեկացվածության բարձրացման հարցում:



© NEWS.am Medicine