Մահացել է Ice Bucket Challenge-ի ոգեշնչողը

11:39   10 դեկտեմբերի, 2019

34 տարեկանում կողային ամիոթրոֆիկ սկլերոզից (ԿԱՍ) մահացել է Փիթեր Ֆրեյթսը՝ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբի ոգեշնչողը։ Այս մասին տեղեկացվում է Բոստոնի քոլեջի կայքում։

2012 թվականին Փիթերի մոտ ԿԱՍ հայտնաբերվեց, իսկ 2014-ին նա դարձավ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբի ոգեշնչողը, որի կանոններով մասնակիցները պետք է մի դույլ սառցաջուր լցնեին իրենց վրա, փողը փոխանցեին այդ հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին՝ ALS Association-ին եւ էստաֆետը փոխանցեին եւս երեք մասնակցի։

Ֆլեշմոբը մեծ տարածում ստացավ, եւ դրան մասնակցեցին հանրահռչակ շատ մարդիկ, այդ թվում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, գրող Սթիվեն Քինգը, երաժիշտներ, դերասաններ եւ շատ ուրիշներ։

Առաջին 2 ամսում ԿԱՍ հետազոտությունների ֆինանսավորման համար նվիրաբերվեց ավելի քան 115 մլն դոլար։

Ֆլեշմոբի գաղափարի համար Փիթերը ներկայացվել է «Տարվա մարդը» անվանակարգում՝ Time ամսագրի վարկածով։



© NEWS.am Medicine