Ցողունային բջիջների փոխպատվաստման ենթարկված կնոջ մեջքին քիթ է աճել

17:51   10 հուլիսի, 2014

Ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով կաթվածի փորձարարական բուժման օգնությանը դիմած կնոջ մեջքին նոր քիթ է աճել: Դե որովհետեւ՝ քթից վերցրած հյուսվածքները մեջքին էին փոխպատվաստել եւ նույն տեղում, վիրահատությունից ութ տարի անց, «կրկնօրինակ» օրգան է հայտնվել, գրում է The Daily Mail-ը:

«Քթագոյացումը» անցավ չի անցել. կաթվածահար կինը ստիպված է եղել երկրորդ անգամ բժիշկների օգնությանը դիմել, որոնք էլ պարզել են, որ հիվանդի մեջքին 3 սմ-անոց՝ հիմնականում ռնգային մկաններ, մի քանի ոսկորներ եւ ողնուղեղից պոկված նյարդային ծիլեր պարունակող քիթ է զարգանում:

Նորագոյացությունը հեռացրած նեյրովիրաբույժ Բրայան Դլուխին պնդում է, որ այն բարօրակ բնույթ է ունեցել:

Կաթվածի բուժման նորարարական տեխնոլոգիան ի սկզբանե լաբորատոր մկների վրա է փորձարկվել, իսկ ավելի ուշ՝ 2010թ. 20 կամավորներ ողնաշարի տարբեր հատվածներում ցողունային բջիջների փոխպատվաստման են ենթարկվել:

Փորձարարական բուժման դեպքերի մեծ մասի արդյունքում առողջական վիճակի բաևելավում է նկատվել: Նրանցից 11-ը շարժունակություն եւ որոշակի զգացողություններ են ձեռք բերել: Մեկ դեպքում կաթվածը խորացել է, մյուսում՝ մենինգիտ զարգացել, եւս 4 դեպքերում՝ աննշան կողմնակի ազդեցություններ ի հայտ եկել: Ցողունային բջիջների միջոցով բուժման եղանակները դրանց՝ քացկեղային բջիջների վերածման վտանգ են պարունակում:

 



© NEWS.am Medicine