Հայտնաբերվել են նոր ցողունային բջիջներ ճաղատացման բուժման համար

11:09   13 դեկտեմբերի, 2013

Գիտնականները բացահայտել են մեծահասակների ցողունային բջիջները վերահսկող սպիտակուցներ, որոնք մազային ֆոլիկուլի աճի բանալին են: Կիրառելով Wnt սպիտակուցները կարելի է  խթանել «քնած» մազային ֆոլիկուլները , ինչպես նաեւ կանխարգելել անպետք մազերի աճը, հայտնաբերել են Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի մասնագետները։  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Stem Cell ամսագրում, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«Դեռ շատ հետազոտություններ են անհրաժեշտ մեր ենթադրությունները հաստատելու համար, բայց, այդուհանդերձ, մենք հույս ունենք, որ այս  թերապեւտիկ մեթոդը (Wnt ազդակի) կարող է կիրառվել ոչ ցանկալի մազերի աճը պաշարելու կամ ուռուցքի որոշ տեսակների բուժման համար», - ասաց Սարա Միլլարը, ով օգնել է իրականցնել  հետազոտությունը։

«Եվ հակառակը, անվտանգ եւ վերահսկվող եղանակով եւ սահմանափակ քանակությամբ Wnt ազդակները կարելի է օգտագործել մազային ֆոլիկուլների խթանման համար , ինչպես օրինակ ճաղատության ժամանակ», - ասաց նա։

Միլլարի թիմը դիտարկեց Wnt սպիտակուցների ֆունկցիան՝  ոչ մեծ մոլեկուլյար գոյացությունների, որոնք փոխանցում են տեղեկատվությունը մի բջջից մյուսին:  Կենդանիների վրա իրականցված հետազոտությունների ընթացքում կիրառելով Wnt ազդակները, գիտնականներիը կարողացան կանխարգելել կամ խթանել մազերի աճը։

 

 



© NEWS.am Medicine