Գիտնականները պատմել են հայտնի արեւապաշտպան կրեմների վտանգի մասին

20:43   22 հունվարի, 2020

Հայտնի արեւապաշտպան կրեմներում որոշ քիմիական ֆիլտրներ կարող են ներթափանցել անվտանգ մակարդակը գերազանցող քանակությամբ՝ զգուշացնում է ԱՄՆ Սննդի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA):

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ անցած տարի հետազոտողները սահմանել են կոսմետիկ միջոցներում 4 քիմիական ֆիլտրներ, որոնք ներթափանցել են արյան մեջ 0,5 նանոգրամով (դա շեմային ցուցանիշ է, որը հաստատել է FDA-ն):

Քիմիական ֆիլտրները, ինչպես օրինակ՝ ավոբենզոն, օքսիբենզոն, օկտոկրիլեն եւ էկամսուլա, կլանում են արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Չնայած նրան, որ չկան ապացույցներ, որ այդ նյութերը կարող են իրական վնաս հասցնել մարդկային օրգանիզմին, դրանցից որոշները, հատկապես օքսիբենզոնը կարող են հորմոնալ խափանումներ առաջացները:

Մասնագետները խորհուրդ են տալիս չհրաժարվել արեւապաշտպան կոսմետիկայից, չէ որ այն կարող է կանխել արեւային այտուցներն ու մաշկի քաղցկեղը: Որպես այլընտրանք կարելի է օգտագործել հանքանյութային արեւապաշտպան կրեմներ, որոնք պարունակում են ցինկի օքսիդ կամ տիտանի դիոքսիդ: Դրանք մնում են մաշկի մակերեսի վրա եւ չեն ներծծվում դրա մեջ: 



© NEWS.am Medicine