Ամորձու քաղցկեղի գլխավոր նախանշանները. ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել

19:10   8 փետրվարի, 2020

Ամորձու քաղցկեղը քաղցկեղի տարածված տեսակներից է, այն հաճախ հանդիպում է 28-35 տարեկան երիտասարդ տղամարդկանց մոտ:

«Ամորձու քաղցկեղի թվի մեծացումը բացատրելու համար պետք է 30 տարի հետ նայել: Տղայի ծնվելուց առաջ, երբ նա գտնվում է մոր արգանդում, որոշվում է, թե արդյոք տղան կունենա ամորձու քաղցկեղ, թե ոչ»,- պնդում է Մարկ Շրեդերը՝ Helios Klinikum Berlin-Buch-ի գլխավոր ուրոլոգը:

Ի տարբերություն թոքերի, միզապարկ եւ այլ օրգանների քաղցկեղի՝ ամորձու քաղցկեղը կապ չունի ծխելու եւ կենսակերպի հետ:

Ամորձու քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները

Գլխավոր գործոնը ժառանգականությունն է: Եթե տղամարդու մտերիմ հարազատներից մեկի մոտ եղել է հիվանդությունը, ապա դրա զարգացման ռիսկն աճում է 15 ագամ:

Եվս մեկ գործոն է ամորձապարկում ամորձիների չիջեցումը: Եթե տղայի ծնվելուց հետո ամորձին մնում է աճուկում, ապա նրա մոտ ամորձու քաղցկեղի զարգացման ռիսկն աճում է 20 անգամ:

Ամորձու քաղցկեղի նախանշանները 

Մասնագետի խոսքով՝ հետեւյալ նախանշանները զգուշանալու եւ բժշկի դիմելու առիթ են.

- ամորձիներում փոփոխության զգացողություն, սովորաբար՝ անցավ;

- ամորձիների չափերի մեծացում;

- աճուկում ծանրության զգացողություն:   



© NEWS.am Medicine