10 հետաքրքիր փաստ՝ սեքսի մասին. ձվազատում խթանող էկզոտիկ պարերից մինչեւ անակնկալ օրգազմ

22:26   27 հուլիսի, 2014

Սեքսի մասին ստորեւ բերված փաստերից 1-2-ի մասին միգուցե եւ տեղյակ լինեք, սակայն մնացածը միանշանակ զարմանք կպատճառեն ընթերցողին, հավաստիացնում է Medical Daily-ն:

Եւ այսպես.

1. Սեռական ցածր ակտիվությունը կարող է առնանդամի չափսերի փոքրացման հանգեցնել: Այսինքն՝ որքան չես օգտագործում՝ այնքան կորցնում ես: Խոսքը 1-2 սանտիմետրի մասին է:

2.  ԱՄՆ տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի տվյալներով, սեքսը մարդուն նույնքան հաճույք է պատճառում, որքան 100 հազար դոլարի եկամուտը:

3. Էկզոտիկ պարերի սիրահարները, ֆերոմոնների բարձր արտադրության շնորհիվ, կարող են առավել արդյունավետ ձվազատում խթանել: 

4. Միաժամանակ օրգազմի հասնելու հավանականությունը չափազանց փոքր է: Զույգերի 42 տոկոսի համոզմամբ, ավելի հավանական է տանը ուրվական տեսնել, քան միաժամանակ օրգազմի հաճույքը զգալ:

5. Չենք ասի, թե դա մեծ հաճույք է պատճառում, բայց րովայնի պրեսսը մարզելիս կանանց 51 տոկոսը գոնե մեկ անգամ օրգազմ է ապրել:

6. Որոշ մարդիկ ֆիզիկական հրապուրանք են զգում՝ մանեկենների եւ հուշարձանների նկատմամբ: Երեւույթը ագալմատոֆիլիա անունն է ստացել:

7. Եթե մարդը ձախլիկ է՝ աջ ամորձին պետք է ավելի կախված լինի: Եւ հակառակը:

8. Առանց գուլպաները հանելու սեքսով զբաղվելով՝ օրգազմի հավանականության աճ եք խթանում: Երեւույթի պատճառը տաք ոտքերն են:

9.  Սպերմատոզոիդները, ձվաբջիջ նկատելիս, ժամում 45 կմ արագությամբ են շարժվում:

10. Սեքսը նաեւ մարզանքի միջոց է. մեկ սեսիան կարող է մինչեւ 144 կալորիա վառել:



© NEWS.am Medicine