Ի՞նչ անել, երբ լողավազանում գտնվելիս միզելու ցանկություն է առաջանում

20:20   22 հուլիսի, 2014

Հաճախ է պատահում (եւ ոչ միայն երեխաների հետ), երբ ամռանը՝ լողավազանում գտնվելիս միզելու ցանկություն է առաջանում: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում: Տարբերակները թերեւս երկուսն են. ա) հագուրդ տալ ցանկությանը եւ բ) դուրս գալ լողավազանից եւ զուգարան փնտրել: Տեսնենք՝ գիտական տեսանկյունից որն է ավելի ճիշտ՝ տեղում միզե՞լը, թե՞ միառժամանակ ընդդիմանալը:

Նախ հասկանանք, թե ինչից է մեզը բաղկացած:

Մեզի բաղադրության 95 տոկոսը ջուրն է կազմում, իսկ մնացած 5 տոկոսի մեջ հետեւյալ բաղադրիչները կան.

Իսկ ի՞նչ կլինի, եթե չմիզենք

Մարդու օրգանիզմն ամեն ինչ հավասարակշռության մեջ պահելու ծրագրավորում ունի: Քիմիական միացությունների, նույնիսկ՝ ջրի երկարաժամկետ առկայությունը նյութափոխանակության համակարգի քայքայմամբ է սպառնում: Միզանյութի ազդեցությամբ էլ մի քանի օրից երիկամները կարող են շարքից դուրս գալ եւ մարդու մահվան պատճառ դառնալ:

Այդուհանդերձ, մի քանի րոպե կամ նույնիսկ մի քանի ժամ մեզը պահելով՝ առողջությանը ոչ մի վնաս չեք հասցնի: Թեւ անհարմարավետության զգացումը երբեմն կարող է անտանելի եւ շրջապատող մարդկանց կողմից նկատելի դառնալ:

Լողավազանի ջրում հայտնված մեզը վտանգավո՞ր է

Առողջ մարդու մեզի մեջ առկա բաղադրիչներից եւ ոչ մեկը բավականաչափ մեծ ծավալներ չունի՝ առողջությունը վտանգելու համար: Բացի այդ, միզապարկից այն ստերիլ վիճակում է դուրս մղվում եւ միայն ճանապարհին՝ միզուղիներից կամ սեռական օրգանների հյուսվածքներից կարող է մանրէներ կլանել: Որոշ լողավազաններում հավաքվող ջուրը նաեւ քիմիական մշակում է անցնում՝ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ախտահարման այդ տարբերակն այնքան էլ արդյունավետ չէ:

Հիմա միզե՞լ, թե՞՝ ոչ

Ոսկե կանոնը հետեւյալն է. եթե ինքներդ դեմ չեք այլոց մեզի մեջ լողալ, ապա՝ խնդրեմ…



© NEWS.am Medicine