Կարծում եք՝ ուղեղի 10 տոկո՞սն եք օգտագործում

22:36   22 հուլիսի, 2014

Գաղափարը, թե մարդն իր մտավոր եւ ֆիզիկական կարողությունների ընդամենը մի փոքր մասն է օգտագործում, 1907թ.-ին՝ հոգեբան Ուիլյամ Ջեյմսի հեղինակմամբ է սկիզբ առել: Ավելի ուշ, իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ եւ ազդել մարդկանց վրա» գրքում Դեյլ Կարնեգին, տեսության հեղինակին հղում կատարելով, նշում է, թե խոսքը ուղեղի հնարավորությունների 10 տոկոսի մասին է գնում, թեեւ այդպիսի պնդման համար որեւէ հիմնավորումներ չկան, հաղորդում է FoxNews-ը:

Հիմա էլ, ժամանակ առ ժամանակ, այնպիսի դեղամիջոցներ են թողարկվում, որոնք իբր ի վիճակի են կարողությունների մնացած 90 տոկոսը գործի դնել: Էլ չենք խոսում հանրահայտ թրիլերի մասին, որտեղ Սքարլեթ Յոհանսոնը դրանց օգնությանն է դիմում:

Այդուհանդերձ, գիտնականները համոզված են, որ ուղեղն այնպիսի որգան է, որի որեւէ հատված չի կարող առանց աշխատանքի մնալ. օրգանի կենսագործունեությունն ապահովող նեյրոնները միշտ ինչ-որ բանով են զբաղված: Այս պարագայում շփոթության պատճառը ուղեղի մոխրագույն զանգվածի՝ ամենալայն մտավոր գործառույթների համար պատասխանատու «լուսավոր», փոքր հատվածն է: Սակայն դա չի նշանակում, որ օրգանի մյուս սեկտորներն անգործ են մնում:



© NEWS.am Medicine