Ծերացման արագությունը ռասային պատկանելությունից է կախված

21:59   24 հուլիսի, 2014

Փորձագետների համոզմամբ, աֆրոամերիկացիները, սպիտակ ռասայի համեմատությամբ, ավելի արագ են ծերանում. նրանց կենսաբանական տարիքը շուրջ երեք տարով առաջ ընկնելու եւ վաղ մահացության առավել բարձր ցուցանիշներ դրսեւորելու միտում ունի: Ընդ որում, կենսաբանական տարիքի տարբերությունը առավելագույնը 7 տասնամյակի ընթացքում է նկատելի: Այնուհետեւ դրանք նվազում են, հաղորդում է The Daily Mail-ը:

Հարավային Քալիֆորնիայի համալսարանին կից գործող գերոնտոլոգիայի դպրոցի երկու փորձագետներ՝ Մորգան Լեւինը եւ Էյլին Կրիմմինսը ծերացում նախանշող 10 բիոմարկերների օգնությամբ տարբեր մարդկանց կենսաբանական տարիքն են որոշել: Հիշյալ բիոմարկերների շարքին են դասվել C-ռեակտիվ սպիտակուցները, շիճուկային կրեատինինը, գլյուկազավորված հեմոգլոբինը, սիստոլիկ ճնշումը եւ ընդհանուր խոլեստերինը: Բացի այդ, հաշվի է առնվել նաեւ մարմնի զանգվածի ինդեքսը, կրթական մակարդակը եւ ծխախոտից կախվածության առկայությունը:

Արդյունքում պարզվել է, որ աֆրոամերիկացիների միջին տարիքը 53,16 տարեկան է կազմում, իսկ սպիտակամորթ մարդկանցը՝ 49,84 տարեկան: Չի բացառվում է, որ կենսաբանական տարիքի տարբերությունները նաեւ սթրեսի ազդեցությամբ են պայմանավորված: Հայտնի է, որ չնայած նորագույն պատմությանը հատուկ օրենսդրական փոփոխություններին, սեւամորթ բնակչության նկատմամբ վերաբերմունքը մինչ այժմ էլ միանշանակ չէ:



© NEWS.am Medicine