Որո՞նք են Հայաստանում ամենատարածված ֆոբիաները

16:58   26 հուլիսի, 2014

Հայաստանում տարատեսակ ֆոբիաները բավական լայն տարածում ունեն, իսկ ֆոբիաների ամենատարածված տեսակներից են կլաուստրոֆոբիան եւ կանցերոֆոբիան: Այս մասին, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Կլաուստրոֆոբիան փակ տարածությունից վախն է: Այս ֆոբիայով տառապող մարդիկ սովորաբար վախենում են վերելակներից, փոքր սենյակներից, քարանձավներից եւ ցանկացած այլ փակ տարածքներից, որտեղ նրանց հետ կարող է ինչ-որ բան պատահել, նույնիսկ եթե այդ տարածքում իրականում ոչ մի սպառնալիք կամ վախենալու բան չկա:

Կանցերոֆոբիան մի փոքր ավելի քիչ է տարածված, քան կլաուստրաֆոբիան, եւ իրենից ներկայացնում է վախ՝ հիվանդությունների՝ մասնավորապես քաղցկեղների նկատմամբ:

Ինչու՞ են մեզ մոտ տարածված հենց այս ֆոբիաները: Հոգեբանի կարծիքով, ամեն ինչ գալիս է մարդկանց միջանձնային հարաբերություններից եւ դրանց առանձնահատկություններից:

Շատերը շփման ժամանակ չեն ցանկանում ցույց տալ իրենց զգացմունքները, մանավանդ զայրույթը: Երբ զայրույթ են զգում կամ անհապաձայնություն, բոլոր այց զգացմունքներն իրենց մեջ են պահում՝ «լավը» երեւալու եւ դիմասցի մարդուն դուր գալու համար: Հոգեբանի խեսքով՝ հետագայում այդ բոլոր տագնապները կուտակվում են մարդու մեջ, հոգու մի փոքր տարածքում, եւ հետագայում այդ մարդու մոտ կարող են փակ տարածություններից վախեր առաջանալ: Իհարկե, սա կլաուստրոֆոբիայի առաջացման պատճառներից մեկն է, բայց կան նաեւ շատ այլ պատճառներ, քանի որ բոլոր մարդիկ տարբեր են եւ տարբեր հոգեբանական առանձնահատկություններ ունեն:

Ինչ վերաբերվում է կանցերոֆոբիային, այն նույնպես բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Պատճառներից ամենատարածվածը ծնողների՝ չափից դուրս հոգատար վերաբերմունքն է. նրանք երեխաներին ասում են, որ տաք հագնվեն, որ չհիվանդանան, եւ ժամանակի ընթացքում երեխաների մոտ կարող են հիվանդանալու ֆոբիաներ առաջանալ:



© NEWS.am Medicine