Յուրաքանչյուր երրորդ տղամարդ օրգազմ է կեղծում

23:37   28 հուլիսի, 2014

Կարծրատիպ կա, թե օրգազմ միայն կանայք կարող են կեղծել: Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, յուրաքանչյուր երրորդ տղամարդը եւս երբեւէ այդ քայլին է դիմել:

Հետազոտության արդյունքները ի սկզբանե մեծ շփոթմունք են պատճառել փորձագետներին, որոնք հակված էին մտածելու, թե ինչ-որ բան ճիշտ չեն վերլուծել: Ի վերջո, տղամարդու պարագայում օրգազմի առկայությունը մի փոքր ավելի ակնառու է, չէ՞:

Huffington Post-ի The Guyliner մականունը կրող բլոգերը, ով սեռական հարաբերությունների փորձագետ է համարվում, համոզմունք ունի, թե իրականում տղամարդն էլ նույն հաջողությամբ կարող է որոշ դեպքերում փրկարար միջոցի օգնությանը դիմել:

«Եթե տղամարդը պահպանակ է կրում, հեշտությամբ կարող է օրգազմ կեղծել: Համապատասխան ձայներն ու շնչառական ռիթմը լիարժեք ալիբի կապահովեն», - ասում է նա՝ հիշեցնելով, որ նման պահերին ոչ ոքի մտքով չի անցնում պահպանակի պարունակությունը ստուգել: Տղամարդը պարզապես կարող է արագ լոգարան գնալ եւ ազատվել ապացույցներից, ժամանակ չտալով, որ զուգընկերը խելքի գա:

Առանց պահպանակի սեռական հարաբերության ժամանակ տղամարդու համար մի փոքր ավելի դժվար է կեղծել, բայց, ամեն դեպքում, երեւույթի անկանխատեսելիությունը հաշվի առնելով, դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի վարկածի հետեւից ընկնել:

Իսկ ինչո՞ւ են կեղծում:

Սեռական հարաբերությունների փորձագետները երեւույթի բազմաթիվ դրդապատճառներ են նշում:

Տղամարդը կարող է հոգնած կամ հարբած լինել, պահպանակով սեռական ակտից նեղվել կամ էլ՝ այս կամ այն դեղամիջոցի, մասնավոևապես՝ հակադեպրեսանտի ազդեցությամբ օրգազմի հասնելու անկարողություն զգալ:

Շատերն էլ, զուգընկերոջը գերհաճույք պատճառելու համար, փորձում են ձեւացնել, թե նրա հետ միաժամանակ են օրգազմի հասել: Իրականում երեւույթը որքան ինտիմ ու ռոմանտիկ, նույքան էլ դժվար հասանելի կարող է լինել:

Բացի այդ, տղամարդիկ, օրգազմ կեղծելով, ցանկանում են խուսափել զուգընկերոջը վիրավորանք հասցնելու հեռանկարից: Չէ՞ որ կանանց մոտ կարծրատիպ կա, թե տղամարդը ցանկացած դեպքում կարող է օրգազմի հասնել: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է զուգընկերը մտածել, եթե պարզվի, որ տղամարդու մոտ ոչինչ չի ստացվում: Մի՞թե իր հետ ինչ-որ բան այն չէ:

Եվ ի վերջո, տղամարդը կարող է սեռական ակտից կարճ ժամանակ առաջ մեկ այլ հարաբերություն ունեցած լինել:

Բայց ամենազարմանալի բացատրությունն այն է, որ առնանդամը չի սիրում ճնշման տակ լինել: Մանավանդ երբ խոսքն առաջին սեռական ակտի մասին է, կամ երբ կինը չափազանց դուր է գալիս տղամարդուն, այն կարող է հրաժարվել բնից դուրս գալու մտքից (տղամարդու վատթարագույն մղձավանջը), մեկ-երկու րոպեից իր գործն ավարտին հասցնել (մղձավանջի եւս մեկ առիթ) կամ էլ՝ հավերժական շարժիչ դառնալ (սա էլ կնոջ համար է մղձավանջ): Վերջին դեպքում պատճառը կարող են նաեւ վաղաժամ սերմնաժայթքումից խուսափելու ջանքերը լինել:

Մի բան էլ կա. սերմնահեղուկի բացակայությունը ամենեւին էլ օրգազմի կեղծման նշան չէ:

Չոր օրգազմ կարող է լինել այն դեպքերում, երբ տղամարդու մոտ կարճ ժամանակի ընթացքում մի քանի անգամ սերմնաժայթքում է եղել:

Այնպես որ, տղամարդն էլ կարող են հեշտությամբ օրգազմ կեղծել:

 

 



© NEWS.am Medicine