Սննդամթերք քրոնիկ հիվանդությունների դեմ

22:35   16 դեկտեմբերի, 2013

Զարմանալի բան է տեղի ունենում, երբ դուք սննդարար մթերքներ եք ուտում եւ  թույլ եք տալիս օրգանիզմին հանգստանալ անառողջ սննդից, վնասակար ճարպերից, ռաֆինացված ալյուրից եւ շաքարից, պնդում է  սննդի առաջատար փորձագետ, բժիշկ Ֆաբրիցիո Մանչինին:

«Ես տեսել եմ, թե ինչպես են իմ հիվանդները բուժվում քրոնիկ հիվանդություններից, նիհարում առանց  հատուկ ջանք գործադրելու , եւ զգում, թե ինչպես է հորդում էներգիան, երբ նրանք ուտում են մարսողությունը լավացնող կոնկրետ մրգեր եւ բանջարեղեններ»,-  Newsmax Health-ին ասել է բժիշկ Մանչինին՝ Դալլասի Պարկերի համալսարանի պատվավոր նախագահն է եւ «Ինքնաբուժման ուժը» գրքի հեղինակը:

Ըստ բժիշկ Մանչինիի, հազարավոր հետազոտություններ ապացուցել են, որ մրգերով ու բանջարեղենով հարուստ սնունդը կանխարգելում է քաղցկեղը,  սրտի եւ այլ քրոնիկ  հիվանդություները: Հաբերը հարցի լուծում չեն։

«Մենք պետք է դադարենք հիվանդությունների ժամանակ այդքան շատ հաբեր օգտագործել, ուղղակի պետք է մրգեր ու բանջարեղեն ուտել»,- ասաց նա:

Բբժիշկ Մանչինին հինգ սննդամթերք է խորհուրդ տալիս գործածել ավելրոդ քաշի կամ այլ քրոնիկ վիճակների ժամանակ ՝ շաքարախտի, հոդաբորբի, սրտի հիվանդությունների, բարձր զարկերակային ճնշման, ստամոքսի խնդիրների կամ քրոնիկ հոգնածության:

1. Բրոկոլի- այս սուպեր բանջարեղենը պայքարում է քաղցկեղի դեմ եւ հագեցած է իմունային համակարգն ամրապնդող  վիտամին C-ով: Այն նաեւ օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը եւ հարուստ է  մարսողությունը լավացնող բջջանքով:

2. Բալ.  Օգնում է սպանել քաղցկեղային բջիջները:  Նրանում բարձր է նաեւ քնի ցիկլերի հերթագայումը կարգավորող մելատոնին հորմոնի  պարունակությունը: Մելատոնինն ազդում է որպես հակաօքսիդանտ, որը պաշտպանում է բջջաթաղանթները վնասումից: Կեռասի հյութը պաշտպանում է քրոնիկ ցավից, պոդագրայից եւ սրտի հիվանդություններից:

3. Եղերգի  (цикорий) տերեւներ. Ավելացրեք եղերգի տերեւները ձեր աղցանի մեջ, քանի որ այն ցանկացած այլ խոտաբույսից ավելի շատ վիտամին A է պարունակում։  

4. Կոկոսի յուղ. Տարիներ շարունակ մեզ զգուշացրել են հեռու մնալ արեւադարձային յուղերից, քանի որ դրանք պարունակում են զարկերակները խցանող հագեցած ճարպեր: Բայց այսօր կոկոսի յուղը համարվում է սուպեր սնունդ: Լաուրինաթթվի շնորհիվ այն ունի նաեւ իմունոխթանող ազդեցություն, որը  պայքարում է օրգանիզմի մանրէների եւ վիրուսների հետ: Օրական մեկ թեյի բաժակ կոկոսի յուղը այն է, ինչ պետք է:

5. Լոռամրգին (клюква)  բնական միջոց է շատ հիվանդությունների, այդ թվում միզուղիների վարակների դեպքում:



© NEWS.am Medicine