Կարելի՞ է արդյոք փոքր երեխաներին ձմերուկ եւ խաղող տալ

18:31   17 օգոստոսի, 2014

Երկու տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ չի տրվում ձմերուկ, սեխ եւ խաղող տալ: Ակս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանն է նշել:

Մասնագետի խոսքով, երկու տարեկանից բարձր երեխաների համար սննդամթերքի վերոհիշյալ տեսակները հակացուցված չեն, սակայն հարկավոր է նախապես համոզվել, որ ձմերուկը նիտրատներ չի պարունակում, իսկ խաղողը մանրազննին լվացված է:

Մանկահասակ երեխաների մոտ աղիքների հետ կապված խնդիրներից խուսափելու համար մանկաբույժը խորհուրդ է տալիս հատապտուղներն առանց կորիզի եւ կճեպի մատուցել: Մասնավորապես, կորիզը գործնականում մարսման ենթակա չէ եւ կարող է երեխայի աղիքների նուրբ լորձաթաղանթին նշանակալի վնաս պատճառել:  

Ուստի, Արուսյակ Խաչատրյանի խորհրդով, հատապտուղները հարկ է նախ բլենդերով հարել, եւ ապա՝ քամել՝ կորիզներից ազատվելու համար:



© NEWS.am Medicine