Շիզոֆրենիկներն էլ են երջանիկ լինում

19:58   19 օգոստոսի, 2014

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է շիզոֆրենիայով տառապող այնպիսի մարդկանց գտնել, որոնք իրենց երջանիկ են համարում: Մինչ այժմ կարծիք կար, թե հիշյալ հիվանդությամբ ախտորոշված մարդիկ չեն կարող կյանքը լիարժեք վայելել, հիշեցնում է UC San Diego Heath Systems պարբերականը:

Շուրջ 100 հիվանդների շրջանում իրականացված հետազոտութան արդյունքները Schizophrenia Research գիտական ամսագրում են հրապարակվել, որտեղ մասնավորապես ասվում է, որ, մասնակիցների երջանկության չափաբաժինը որոշելու նպատակով, մի քանի համապատասխան թեստեր են առաջարկվել, որոնց արդյունքում պարզվել է, որ շիզոֆրենիկների 37 տոկոսն իրենց երջանիկ մարդ են համարում եւ ալկոհոլի ու թմրանյութի չարաշահմամբ երբեք աչքի չեն ընկնել:

Մնացյալ 73 տոկոսի մի ստվար հատվածը դեպրեսիայով է տառապում, իսկ մյուսները համոզված չեն, որ իրենց բաժին հասած հիվանդությունը կարելի է երջանկության հետ համատեղել:



© NEWS.am Medicine