Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Արմեն Կարապետյանը

20:24   20 օգոստոսի, 2014

Օգոստոսի 21-ին կայանալիք Հայաստանի կառավարության նիստում Արմեն Կարապետյանը կնշանակվի Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Արմեն Կարապետյանը երկար տարիներ գլխավորել է նախարարության ֆինանսա–տնտեսագիտական վարչությունը։ Այժմ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է Սուրեն Քրմոյանը, որն այժմ արդարադատության փոխնախարար է:



© NEWS.am Medicine