Սեխը կարող է նաեւ վնասակա՞ր լինել

21:36   28 օգոստոսի, 2014

Սեխը հարուստ է վիտամիններով, միներալներով եւ բջջանյութով եւ բավական օգտակար է առողջության համար։ Սակայն որոշ մարդկանց համար սեխը կարող է վնասակար լինել։ Ովքե՞ր են այդ մարդիկ։

Շաքարային դիաբետով տառապող մարդիկ

Չնայած նրան, որ սեխը քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, նրա մեջ բավական բարձր է շաքարի պարունակությունը, այդ պատճառով, շաքարախտով տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում սեխ ուտել։ Այն արժե փոխարինել այլ մրգերով՝ օրինակ, ոչ քաղցր խնձորներով։

Կրծքով կերակրող մայրեր

Կրծքով կերակրող մայրերին նույնպես խորհուրդ չի տրվում սեխ ուտել, քանի որ այն կարող է երեխայի մոտ մարսողական խնդիրներ առաջացնել։ Սեխ (ինչպես եւ մի շարք այլ մրգեր եւ բանջարեղեն) ուտելուց առաջ կերակրող կանանց արժե մասնագետի հետ խորհրդակցել։

Ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ

Ստամոքս-աղիքային ինֆեկցիոն հիվանդություններով, ինչպես նաեւ գաստրիտներով եւ խոցերով տառապող մարդկանց նույնպես խորհուրդ չի տրվում սեխ ուտել՝ օգուտի փոխարեն այն կարող է վնաս պատճառել եւ մի շարք խնդիրներ առաջացնել։

Ինչպե՞ս ուտել սեխը, որպեսզի այն խնդիրներ չառաջացնի



© NEWS.am Medicine