Հավանաբար Դուք գոնե մեկ անգամ մտածել եք եւ փորձել եք պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մարդը եռացող լավայի մեջ ընկնի: Նրա մարմինը մետաղի պես կհալվի՞: Թե կբռնկվի եւ կվառվի՞: Իսկ գուցե կպայթի՞:
Պարզվում է, այս հարցը շատերին է հետաքրքրում: Այս պատճառով երիտասարդների մի խումբ որոշել է Եթովպիայում գտնվող Էրթա-Ալե հրաբխի եռացող լավայի մեջ օրգանական աղբ (կենդանի արարածի հյուսվածքներին շատ նման) նետել եւ տեսնել, թե ինչ կլինի:
Պարզվում է, որ երբ օրգանական հյուսվածքներն ընկնում են լավայի մեջ, տեղի է ունենում… պայթյուն: Ինչպիսի պայթյուն՝ կարող եք տեսնել տեսահոլովակում: