Շվեդիայում Էբոլա վիրուսով վարակման մեջ կասկածվող հիվանդ է մեկուսացվել

13:49   1 սեպտեմբերի, 2014

Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի մասնագետները Էբոլա վիրուսով վարակման մեջ կասկածվող մի հիվանդի հետազոտությամբ են զբաղված: Վերջինս աֆրիկյան ծագում ունի եւ բոլորովին վերջերս է մահաբեր վիրուսով վարակման տեսանկյունից վտանգ ներկայացնող երկրներից մեկը կատարած ուղեւորությունից վերադարձել: 

«Հավանականությունը, թե Էբոլայի հետ գործ ունենք, նվազագույն է գնահատվում, սակայն ստիպված ենք խստագույն կանոնակարգով առաջ շարժվել», - նշել է Ստոկհոլմի մարզի համաճարակաբանության ծառայության ղեկավար Օկե Էրտկվիստը՝ հավելելով, որ իրականացվող հետազոտությունների արդյունքները առաջիկա օրերին են ստացվելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Կանադայում Սիերա-Լեոնեից վերադարձած՝ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված լինելու մեջ կասկածվող մի աղջիկ եւս հիվանդանոց էր տեղափոխվել, սակայն ժամեր անց նրա նկատմամբ կայացված նախնական ախտորոշումը չէր հաստատվել:

Նախնական ախտորոշման հերքում է ստացվել նաեւ Բրյուսելում եւ Մոլդովայում մեկուսացված համապատասխանաբար՝ մեկ բժշկի եւ երկու ճապոնացիների վերաբերյալ:



© NEWS.am Medicine