ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը կենթարկվի փոփոխության

19:47   2 սեպտեմբերի, 2014

Հայաստանի Առողջապահության նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն  առաջիկայում կենթարկվի փոփոխության`  ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին եւ ձեւավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ:  Այս մասին այսօր, սեպտեմբերի 2–ին ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Առողջպահաության նախարար Արմեն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ ամերիկացի մասնագետն իր աջակցությունն է առաջարկել Հայաստանին վիրուսային հեպատիտների   կանխարգելման, հետազոտման եւ բուժման իրավիճակի քարտեզագրման գործում։

Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ   քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: 

Նախարարն առաջարկեց նաեւ համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլեւ հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:



© NEWS.am Medicine