60-ամյա տղամարդը քոլեջ է վերադարձել՝ իր կնոջը սպանած քաղցկեղն ուսումնասիրելու նպատակով

11:48   3 սեպտեմբերի, 2014

60-ամյա կանադացի Փաուել Քրոսլին (Powel Crosley) ուսումնական հաստատություն է վերադարձել՝ կնոջ մահվան պատճառը դարձած քաղցկեղի տեսակն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է CBSnews-ը: Նա Ալբերտայի համալսարանի պատմության ողջ ընթացքում կրթարանի ամենատարեց ուսանողն է դարձել եւ ներկայումս կուրսային աշխատանք է գրում՝ կենսաքիմիայի եւ օնկոլոգիայի վերաբերյալ:

Պատկառելի տարիքի ուսանողին հաջողվել է 60 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ ձեռք բերել՝ նախաձեռնված հետազոտությունները համալսարանի լաբորատորիաներիում մեկում շարունակելու համար: Ստացված գումարի մի մասը օնկոլոգիայի ոլորտում իրականացվող ակտիվ հետազոտություններով աչքի ընկնող Իլինոյսի համալսարանի կողմից մշակված՝ քաղցկեղի դեմ պայքարի միջոցներից մեկի փորձարկմանը կուղղվի:

Փաուել Քրոսլին Ալբերտայի համալսարանը աշխարհագրագետի մասնագիտությամբ ավարտելուց հետո՝ տասնամյակներ անց՝ 2010թ.-ին՝ կնոջ՝ ձվարանների քաղցկեղի հազվադեպ պատահող տեսակներից մեկի պատճառով մահից հետո, ուսումնական հաստատություն վերադառնալու եւ 13 տարի շարունակ հիվանդությունը գիտական եւ բժշկական գրականության օգնությամբ ուսումնասիրած կնոջ գործը շարունակելու մասին որոշում էր կայացրել:



© NEWS.am Medicine