Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի վարսակի շիլա ուտել 

09:42   4 մայիսի, 2022

Սննդաբան Նատա Գոնչարն ասել է, որ այնպիսի օգտակար ուտեստը, ինչպիսին վարսակի շիլան է, միշտ չէ, որ բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, իսկ երբեմն այն կարող է վտանգավոր լինել, փոխանցում է FAN-ը։

Որոշ տեսակի հիվանդությունների դեպքում վարսակի շիլայի օգտագործումը պետք է սահմանափակվի կամ ամբողջությամբ բացառվի սննդակարգից: Օրինակ, դա վտանգավոր է ցելիակիա ունեցող մարդկանց համար՝ հիվանդություն, որն առաջանում է ցորենի, տարեկանի, վարսակի հատիկների սնձանի սպիտակուցի՝ գլյուտենի անընդունելիությունից։ Այդ դեպքում վարսակի շիլան, հակառակը, կնպաստի մարսողական համակարգի աշխատանքի խանգարմանը:

Պետք է զգույշ լինել նաեւ կալցիումի պակասի դեպքում։ Շիլան ֆիտինաթթու է պարունակում, որն օրգանիզմում կուտակվելիս սկսում է դուրս հանել այն:

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչպես են պատրաստվում վարսակի շիլան։ Եթե ​​դրա մեջ մեղր, շաքարավազ կամ օշարակ ավելացնել, այն այլեւս դիետիկ չի լինի, փոխանցում է «Չեմպիոնատ» պարբերականը:



© NEWS.am Medicine