Երիկամների ախտահարումը մահացու վտանգավոր պաթոլոգիա է, այն հարկավոր է բուժել ժամանակին։ Երբ երիկամները դադարում են զտել թույները, օրգանիզմը գերծանրաբեռնվում է դրանցով, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության, ինչը վտանգավոր է կյանքի համար, գրել է МедикФорум-ը։
Երիկամների ախտահարում առաջացնող պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Առավել տարածվածներից են.
Որոշ քրոնիկական կամ սուր հիվանդությունների հետեւանքները;
Խիստ ջրազրկումը;
Արյան անբավարար մատակարարումը երիկամներ;
Թունավոր տարրերի ուղիղ ազդեցությունը։
Ի՞նչ է կատարվում այն պահին, երբ երիկամները գերծանրաբեռնվում են։ Մենք կարող ենք նկատել հետեւյալ ախտանշանները.
Մեզի քանակության հանկարծակի նվազում;
Ոտքերի, կոճերի եւ ոտնաթաթերի անբացատրելի այտուցվածություն վատ միզելու պատճառով;
Շնչելու հետ կապված դժվարություններ;
Չափից ավելի հոգնածություն, ուժերի անկում;
Ցավ կամ ճնշվածություն կրծքավանդակում;
Սրտխառնոց;
Գիտակցության խառնափնթորություն;
Ցնցումներ;
Մեզի գույնի փոփոխություն;
Փրփրոտ մեզ սուր, տհաճ հոտով։
Այս բոլոր ախտանշանների դեպքում վայրկյան անգամ չպետք է կորցնել եւ պետք է դիմել բժշկի։