Կարո՞ղ են արդյոք կերակրի մեջ առկա բաղադրիչները պատրաստման ընթացքում սննդային արժեք կորցնել

23:46   15 սեպտեմբերի, 2014

Խոհանոցի ամենահատկանշական առանձնահատկությունն այն է, որ նույն սննդային բաղադրիչներով կարելի է տարատեսակ ուտեստներ պատրաստել: Սական արդյո՞ք այդ բաղադրիչները պատրաստման ընթացքում իրենց սննդային արժեքը կորցնելու «վտանգ» են ներկայացնում:

Պարզվում է՝ այո: Որոշ դեպքերում հենց այդպես էլ լինում է: Թեեւ, օրինակ, լոլիկի մեջ առկա՝ լիկոպեն անունը կրող հակաօքսիդանտը, որ ոչ միայն կարող է գույն հաղորդել բանջարեղենի տվյալ տեսակին, այլ նաեւ, քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի հավաստիացմամբ, հիվանդության առաջազման ռիսկի կրճատման հանգեցնել, կերակրի մեջ առավել բարձր խտություն է ձեռք բերում:

Մյուս կողմից էլ՝ մրգերի եւ բանջարեղենի բաղադրությունը կազմող որոշ սնուցիչներ, որոնք առողջության համար վճռորոշ նշանակություն ունեն, պատրաստման ընթացքում քայքայվելու հատկություն են դրսեւորում, հաղորդում է FoxNews-ը: 

Անցանկալի հետեւանքից խուսափելու համար փորձագետները երկու միջոց են մատնանշում: Նախ՝ բանջարեղենը երկար եռացնել չի կարելի: Հարկավոր է սպասել այնքան, մինչեւ որ երանգի թեթեւակի փոփոխություն նկատվի: Հակառակ պարագայում սննդային արժեքի նշանակալի կորուստ կարող եք հրահրել:

Իսկ ավելի լավ է՝ մրգերն ու բանջարեղենը քաղելուց անմիջապես հետո եփել: Այդ դեպքում դրանց սննդային բաղադրիչները քայքայվելու հնարավորություն չեն ունենա:



© NEWS.am Medicine