Արմեն Սողոյանն ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար

11:34   17 սեպտեմբերի, 2014

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, Սողոյանի օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից:

Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), Գլխավոր Քարտուղար՝ Ռոյ Կալիվայալիլը (Հնդկաստան), Հանդիպումների Քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), Ֆինանսական Քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան):



© NEWS.am Medicine