Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը պաշտոնից իր դիմումի համաձայն է հեռացել

09:46   18 սեպտեմբերի, 2014

ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն իր դիմումի համաձայն է տնօրենի պաշտոնը թողել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հենց Հայրապետ Գալստյանն է հայտնել՝ հավելելով, որ նույն կենտրոնում այլ աշխատանքի է անցել, որի մասին խոսել դեռեւս չի ցանկանում:

Հիշեցնենք, որ Հայրապետ Գալստյանի՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թողնելու մասին տեղեկությունը սեպտեմբերի 17-ին է հայտնի դարձել:

ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Տանանյանը, ով մինչ այդ տնօրենի տեղակալն էր։



© NEWS.am Medicine