Չորս ամիս անց Էբոլայով վարակվածների թիվը կարող է 550 հազարի հասնել

10:36   20 սեպտեմբերի, 2014

2015թ.-ի հունվար ամսվա դրությամբ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը կարող է 550 հազարի հասնել: Նման եզրահանգմամբ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի փորձագետներն են հանդես եկել:

Կազմակերպությունը խոստացել է թեմայի շուրջ մշակված զեկույցը եւ վիճակագրական տվյալները հաջորդ շաբաթվա ընթացքում հրապարակել: Փորձագետների համոզմամբ, հիվանդության տարածման դեմ անհապաղ քայլեր չձեռնարկելու դեպքում, մի քանի ամիս անց վարակվածների թիվը հարյուր հազարներով է բնորոշվելու:

"Կազմակերպությունը իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների մոդելավորում իրականացնող համակարգի մշակմամբ է զբաղվում», - նշել է կենտրոնի մամլո քարտուղար Բարբարա Ռայնոլդսը:



© NEWS.am Medicine