Հայտնի են ուժեղ կախվածություն առաջացնող մթերքները, ինչպիսին նիկոտինն է

22:50   10 նոյեմբերի, 2022

Շատ վերամշակված մթերքները (օրինակ՝ չիպսերը, թխվածքաբլիթները, պաղպաղակը, կարտոֆիլ ֆրին) նույնքան կախվածություն են առաջացնում, որքան ծխախոտը, ասում են Միչիգանի համալսարանի եւ Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները:

Addiction ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն օգտագործել են 1988 թվականին ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժի զեկույցը, որի համաձայն ծխախոտը կախվածություն է առաջացնում:

Նրանք ցույց են տվել, որ շատ վերամշակված մթերքները համապատասխանում են զեկույցում նշված բոլոր չափանիշներին։

Հեղինակները ենթադրել են, որ մշակման բարձր աստիճան ունեցող մթերքներն ունակ են արագորեն զտված ածխաջրերի եւ ճարպերի անբնական մեծ չափաբաժիններ հասցնել օրգանիզմին, եւ որ դա կախվածություն առաջացնելու նրանց ունակության բանալին է:

Մշակման բարձր աստիճան ունեցող մթերքները նպաստում են կանխարգելելի մահացությանը, ինչպես ծխախոտը: Հեղինակները կոչ են անում նման սննդին վերաբերվել որպես վտանգավոր եւ կախվածություն առաջացնող նյութերի։



© NEWS.am Medicine