Սրտի հիվանդությունների դեպքում Օմեգա 3 պարունակող բուսական սնունդը երկարացնում է կյանքը

19:35   11 նոյեմբերի, 2022

Դիետոլոգները սրտային հիվանդություններով մարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել ալֆա-լինոլենաթթվով (օմեգա-3 ճարպաթթվի տեսակ) հարուստ սնունդ:

Հիվանդ սրտի դեպքում առանձնահատուկ օգուտ է օմեգա-3 պարունակող բուսական մթերքների օգտագործումը, որոնք դրական են ազդում անոթային հյուսվածքի եւ սրտի մկանների վիճակի վրա: Փորձագետների եզրակացությունը հրապարակվել է Eat this, not that! ամսագրում։

«Օմեգա-3-ով հարուստ շատ բուսական մթերքների ավելացումը կերկարացնի սրտային եւ անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքը»,- հայտարարել են մասնագետները։

Բժիշկները, մասնավորապես, կենտրոնացել են այդ թթուներից մեկի՝ ալֆա-լինոլենի վրա, որը պատկանում է չհագեցած ճարպաթթուների խմբին։

Տվյալների համաձայն՝ մարդկանց մոտ, ում օրգանզմում այս թթվի բարձր պարունակություն կա, սրտանոթային պաթոլոգիաների բարդությունների հետեւանքով մահանալու ավելի քիչ ռիսկ ունեն։ Օրգանիզմում այն ​​համալրելու համար հատկապես օգտակար է ընկույզը։



© NEWS.am Medicine