Սթրեսը կարող է մաշկային խնդիրնե՞ր առաջացնել

22:28   20 սեպտեմբերի, 2014

Մի շարք մաշկային խնդիրների առաջացման գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սթրեսը: Սթրեսը, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնագետների վաստմամբ՝ կարող է նույնիսկ պսորիազի առաջացման պատճառ դառնալ:

Պարզվում է՝ մարդու նյարդային համակարգը ու հեգեբանական խնդիրները ուղղակիորեն ազդում են մարդու մաշկի վրա եւ կարող են բորբոքային հիվանդություններ առաջացնել: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մաշկի բջիջների մեծ մասը գտնվում է նեյրոմեդիատրներ եւ նեյրոպեպտիդներ կոչվող քիմիական նյութերի ազդեցության տակ: Երբ մարդը սթրես է ապրում, այդ նյութերը քանակը նրա օրգանիզմում շատանում է, ինչն էլ իր հերթին վատթարացնում է առկա մաշկային խնդիրները:

Օրինակ, եթե Դուք ունեք ակնե, այն կարող է խորանալ, քանի որ սթրեսի պատճառով մաշկը դառնում է ավելի զգայուն եւ գրգռվող:

Մաշկը մեր ամենակարեւոր օրգաններից մեկն է. այն պաշտպանում է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ջերմաստիճանի փոփոխություններից եւ շատ այլ բաներից, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանել մաշկը ցանկացած բացասական ազդեցություններից, մասնավորապես՝ սթրեսներից:



© NEWS.am Medicine